Ճամբարային օրվա ամփոփում

Ճամբարային առաջին օրը սկսեցինք քննարկումով: Քննարկեցինք շաբաթվա անելիքները և օրվա շարունակությունն անցկացրեցինք ըստ ծրագրի: Մեր ճամբարային նախագծերից մեկն է Սերգեյ Փարաջանովի մասին նախագիծը: Կարդացինք և խոսեցինք Փարաջանովի մասին, պատրաստեցինք ռադիոնյութեր: Ընկեր Ռինան մեզ մանրամասն պատմեց Սերգեյ Փարաջանովի կյանքի, ստեղծագործության մասին:

Ծրագիրը շարունակեցինք ընկեր Նունեի հետ: Ծրագրում վրացա-իրանական պոեզիան է: Կարդացինք իրանական և վրացական ժամանակակից գրականություն, ուսումնասիրեցինք գրողների կյանքը: Կարճ ընդմիջումից հետո գնացինք խեցեգործության: Ընկեր Մովսեսի օգնությամբ պատրաստեցինք գեղեցիկ բաժակներ:

Իսկ վերջում մասնակցեցինք հասարակագիտական թեմաների քննարկմանը: Զրույցը բավականին հետաքրքիր էր, խոսեցինք մի շարք կարևոր թեմաների մասին, ինչպիսիք են տարածաշրջանը, հայ-իրանական հարաբերությունները, Իրանի դիրքորոշուը տարածաշրջանում…կարճ ասած պատրաստվեցինք չորեքշաբթի օրը իրանագետի հետ հանդիպմանը:

Հարազատ դարձած ճանապարհներից

Ճամփորդում էինք Լոռիով` գնում այն վայրերը, որոնք բաց թողեցինք նախորդ այցի ժամանակ: Հասկցանք, որ մեկ անգամ երեք օրով գնալը հերիք չէր Լոռվա բոլոր հրաշքները տեսնելու համար: Լոռվա հյուսիսը՝ իր Դեբեդով մեզ արդեն ծանոթ էր: Բայց Ձորագետի ափերին տեղակայված գյուղերն ու աննկարագրելի վայրերը լրիվ նոր զգացմունքներ էին փոխանցում: Աննկարագրելի գեղեցիկ էր Ցից քարը, երկար կարելի էր նստել և հիանալ տեսարանով: Հաջորդ օրն անցկացրեցինք Վարդաբլուրում և Լոռվա բերդում: Լոռվա բերդից բացվում էր հրաշք տեսարան՝ դեպի ձորը: Շուրջբոլորը կանաչ, դաշտային ծաղիկներ, որոնք ամեն բան ավելի գեղեցիկ էին դարձնում, ավելի զգացմունքային: Իսկ Վարդաբլուրը մի այլ աշխարհ մեզ ցույց տվեց: Եղանակը սառն էր, բայց չէինք մրսում, իսկ անձրևը միայն խաղում էր մեզ հետ: Մի ուրիշ խաղաղություն փոխանցեց Վարդաբլուրը: Բնությունն էր ու մենք: Լճերի և եղևնիների միջով քայլելուց հետո մի մեծ դաշտ էր բացվում: Դաշտում ձիեր, ծաղիկներ, խոնավ խոտը, իսկ դաշտից երևում էին միայն սարերն ու երկինքը: Թվում էր, թե ինչքան քայլեինք, չէինք հասնի այդ սարերին, իսկ երկնքի երանգները գնալով ավելի էին նրբանում: Զարմանում էի, թե ինչպես են նման վայրերը մնում չճանաչված: Վերադարձի օրը միշտ նույն ձև է անցնում: Ինքներս մեզ համար վերլուծում ենք անցկացրած ժամանակը, հույսով, որ վերջին անգամը չի: Ճամփաների տված ապրումները, հիշողությունները և գիտելիքները ոչինչով հնարավոր չի փոխարինել: Անծանոթ ճանապարհներին գտնում ես քեզ այն ժամանակ, երբ սկսում ես գիտակցել պահի կարևորությունը

Task: The Big Bang and Parallel Universes

Test questions

Which of the following best expresses the essential information in the highlighted sentences?

1.Many of these propose the concept of multiple or parallel universes as a part of their theories.

b)The idea of multiple or parallel universes is an important part of theories explaining how the universe originated.

2. Quantum fluctuations involve the spontaneous appearance of matter and energy out of nothingness and are described in quantum field theory, a field of physics outlining how matter functions at the atomic scale.

d)The sudden development of something out of nothing is called a quantum fluctuation.

3. Interestingly, those who support Cosmic Inflation Theory submit that if there was one quantum fluctuation, there surely must have been others, and this gives credence to the idea of multiple universes.

b) Cosmic Inflation theorists support the concept of multiple universes because of the likelihood that other universes have been created by quantum fluctuations similar to this one that created ours.

4. Everett proposes that whenever different possibilities exist at a quantum level, all outcomes are accommodated by the creation of parallel universes.

b) Everett suggests that different possibilities create parallel universes, which divide and follow separate paths.

5. Most recently physicists have been formulating a description of the fundamental building blocks of the universe, and as an extension of Einstein’s dream to develop a Theory of Everything, have tried to tie this to a model associated with the observable evidence supporting the Big Bang scenario.

c) In accordance with Einstein’s wish to develop a Theory of Everything, physicists are attempting to relate the Big Bang theory to an understanding of the basic elements of the universe.

Սփյուռքահայ գրականություն․ Զահրատ

Զահրատի իրական անունն է Զարեհ Ցալտըզճյան։ Նա ծնվել է Կոստանդնուպոլիսում։ Ունենալով Թուրքիայի քաղաքացիություն, նա չի կորցրել իր մեջ հայի ազգությունը և ստեղծագործելով կերտել է հայկական մշակույթ։ 1943 թվականից սկսել են հրապարակվել Զոհրատի բանաստեղծությունները։ Նա ստեղծագործում էր արևմտահայերեն, իր գրքերը թարգմանվել են նաև անգլերեն, հունարեն, լիտվերեն և ֆրանսերեն։ Իր ժողովածուներից են՝ «Մեծ քաղաքը», «Գունավոր սահմաններ», «Բարի երկինք», «Բանաստեղծություններ», «Ծայրը ծայրին» և այլ ժողովածուներ։ Իր բանաստեղծություններում և երկերում պահված են իր տխուր և ողբերգական մտքերը։ Նա չի գրում պարզ, ստիպելով ընթերցողին երկար մտածել և վերլուծել իր գրածը։ Հետաքրքիր է Զահրատի գրածներում հասկանալը նրա հոգեվիճակը, մարդ, ով ապրել է տարբեր քաղաքներում, և ստեղծագործել այդ քաղաքների օտարության մեջ։

Զահրատի երկերից։

Զահրատի ստեղծագործություններից է “Էջմիածին” վեռնագրով կարճ բանաստեղծությունը, որը անկախ իր կարճ լինելուց ունի մեծ ասելիք։ Խոսքը գնում է քարի մասին, որը չունի իր մեջ ոչինչ։ Սակայն, երբ այն դարձնում են խաչքար, այն ձեռք է բերում սրբություն։ Հասարակ քարը չունի հոգի, իսկ խաչքարի մեջ Զահրատը տեսնում է ջուր, արև և հոգի։ Այն վեռնագրել է “Էջմիածին”, հետևաբար խոսում է Էջմիածնի խաչքարերի մասին։

Էջմիածին

Քարը ջուր չէ
-գետի նման չի հոսիր

Քարը օդ չէ
-Չի մխար խունկի պէս

Արեւ չէ՝
-Մեր կանթեղին չի հասնիր

Քարը ոչ ջուր է- ոչ օդ- ոչ արեւ
եթէ խաչքար չէ

———————————————

Աղբյուր

Սփյուռքահայ գրականություն․ Մատթեոս Զարիֆյան

Մատթեոս Զարիֆյանն ծնվել է Կոստանդնուպոլիսում, Օսմանյան կայսրություն։ Նրա մանկությունն ու պատանեկությւոնն անցել են Կոստանդնուպոլիսի Սկյուտար թաղամասում։ Հիվանդության պատճառով մեկնել է Լիբանան, այնուհետև վերադարձել և ձառայել է թուրքական բանակում։ Ենթասպաների դպրոցում սովորելիս անհաշտության և ընդդիմության համար ռազմական ատյանը նրան դատապարտել է աքսորի։ Դատապարտվել է երկարատև կալանավորման։ Ծանոթի միջոցով ազատվել է բանտից, շարունակել է ապրել և աշխատել Կոստանդնուպոլիսում։ Նրան հաջողվել է արբերական մամուլում տպագրել բազմաթիվ բանաստեղծություններ։ Իր բանաստեղծություններից և ժողովածուներից են՝ “Տրտմութեան եւ խաղաղութեան երգեր”, “Կեանքի ու մահուան երգեր”, “Ընտիր քերթուածներ” և այլն։ Իր բանաստեղծությունների երանգները տխուր են, ժողովածուներում հիմնականում իր ծանր հոգեկան վիճակի մասին է։ Տողերում արտահայտում է իր դժգոհությունը, թախիծը, որը գուցե նրա մոտ առաջանում էր հիվանդության և կալանքի պատճառով։ Ժողովածույից մի քանի բանաստեղծություն, որոնք ընթերցելիս ծանոթացա նրա գրելաոճին։ Նա մահացավ իր հիվանդության պատճառով, 30 տարեկանում։ Իր մահից հետո, Երևանում սկսեցին հրապարակել իր գործերը, այժմ կարելի է նաև ընթերցել թարգմանված և անմշակ տարբերակներով։

Ֆեմինիզմ: Կանանց իրավունքներ

Ֆեմինիզմը առաջացավ կանանց և աղջիկների իրավունքները պաշտպանելու համար: Ֆեմինիզմի գաղափարն է հավասար հնարավորություններ և իրավունքներ ստեղծել բոլոր սեռերի համար: Այն պաշտպանում է կանանց ոտնահարված իրավունքները, և ցույց է տալիս կանանց իրենց բոլոր իրավունքները, օգնում է կանանց կարողանալ պաշտպանել ինքն իրենց: Ֆեմինիստ լինել չի նշանակում ատելություն ցուցաբերել տղամարդկանց հանդեպ, կամ կանանց տալ ավելի շատ իրավունքներ քան տղամարդկանց: Ֆեմինիստները պարզապես ուզում են հավասար իրավունքներ, հնարավորություններ և անվտանգության զգացողություն անծանոթ տղամարդկանց մոտ գտնվելիս: Ֆեմինիզմն ուսուցանում է և օգնում է հասկանալ, թե ինչպես է անարդարությունն ու անհավասարությունը ազդում կանանց և տղամարդկանց կյանքի որակի վրա: Ժամանակի ընթացքում ֆեմինիստների պահանջները փոխվել են, քանի-որ փոխվել է նաև կանանց հանդեպ վերաբերմունքը: 19-20-րդ դարերում սկսվեցին ֆեմինիստական «ալիքները», որոնք ցույցերով և շքերթներով ներկայացնում էին իրենց անհանգստություն պատճառած իրադարձությունները:

Epigenetics

Which of the following best expresses the essential information in the highlighted sentence?

1.Alternatively, inappropriate lifestyle choices such as smoking, drinking and overeating can activate the genes for various disease, which can be passed on to future generations without ever altering the DNA sequence.

a) Even dough DNA remains unchanged, it can be passed on to future generations and can be trigger disease.

2. In histone patterning, a second chemical tag affixes itself in proteins called histories inside the DNA coil and and tightens or loosens it, thereby preventing or promoting gene expression.

c) Histone patterning is the process whereby histones are tightened or loosened inside the DNA coil to control gene expression.

3. While both possess the same permanent DNA, their epigenomes become increasingly individualized as they age, especially for those who live apart and have different habits.

a) As identical twins get older, their epigenomes grow more differentiated even though their DNA remains the same.

4. For instance, a diet supplemented with grains, green vegetables, legumes and oranges has been effective in maintaining normal DNA methylation patterns.

c) Healthy DNA methylation patterns can be regulated trough dietary additions for example.

Լոռվա մարզի ճարտարապետությունը

Այս ճամփորդության երթուղին՝ Երևան-Ապարան-Լոռե բերդ-Ամրակից-Ստեփանավան-Գարգառ: Ուռուտ գետի վրա կառուցված 11-12րդ դարում կառուցված կամուրջ, Լոռե բերդում:

Ամրակից գյուղում է ռուսական Սբ. Նիկոլայ եկեղեցին: Այն կառուցել են ուկրաինացի կազակները, որոնք Հայաստանում հաստատվել էին 19-րդ դարի սկզբին (1864թ.), երբ Վրաստանի հետ Ռուսաստանին էին միացել հայկական Լոռի-Փամբակը, Ղազախն ու Շամշադինը: Ամրակից գյուղն այդ ժամանակ կոչվել է Նիկոլաևկա: Եկեղեցին իր ճարտարապետական ոճով համարվում է մոդեռն ճարտարապետության նեոռուսական ուղղության նմուշ: Ամրակիցի ռուսական եկեղեցին գրավիչ զբոսաշրջային կետ է, սակայն 30 տարի վթարային վիճակում է: 2009-ին դրա ներսում եղած սրբապատկերներն ու եկեղեցական պարագաները տեղափոխվել են Գյումրու ռուսական եկեղեցի:

Ձորագետի ափին է Հնեվանքը: Այն բաղկացած է երեք եկեղեցիներից, գավթից, տնտեսական և օժանդակ շինություններից։ Համալիրը հիմնադրվել է 7-րդ դարում: Եկեղեցիներն ու համալիրի շինություններն ավերակ վիճակում էին: 2006թ. սկսվել են վերանորոգման աշխատանքները:

Լոռին հարուստ է հայկական ճարտարապետության նմուշներով: Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, իսկ Լոռին այդ թանգարանի ամենաուշագրավ և հարուստ սրահներից մեկն է:

Ակսել Բակունց։ Հետազոտական աշխատանք

Ակսել Բակունցը հայ խորհրդային արձակագիր, գրականագետ, կինոսցենարիստ, թարգմանիչ է։ Նա ծնվել է 1899 թվականին, և ստեղծագործել է մինչև 1937 թվականը։ Բակունցը հասցրել է գրել պատմվածքների չորս ժողովածու՝ «Մթնաձոր», «Սև ցելերի սերմնացանը», «Սպիտակ ձին», «Եղբայրության ընկուզենիները», ինչպես նաև առանձին մասեր «Կարմրաքար» և «Խաչատուր Աբովյան» անավարտ վեպերից։ Իր պատմվածքներում պատկերված է իր հայրենիքի բնությունն ու մարդիկ։ Նրա պատմությունները մանրամասն և վառ ներկայացնում են հայերի գյուղական կյանքը, հայկական լեռնաշխարհն ու բնությունը։ Բակունցի ստեղծագործություններում չկա պատմվածք, որում բացակայում է բնության դերը։ 1920 թվականին նա մասնակցեց Սարդարապատում տեղի ունեցած ճակատամարտին, գուցե դա իր մեջ ավելի արթնացրեց հայրենիքի նկատմամբ սերը։ Սակայն 1937 թվականին նա դարձավ ստալինյան բռնապետության զոհ, գնդակահարվեց Ծիծեռնակաբերդի բարձրունքում։

Աղբյուր